Թոփ 5 քաղաքներից առաջինը



Պատմելու եմ Գյումրիում օգտագործվող բառերի բացատրության մասին, թե որն է դրանց նշանակությունը գրական հայերենում :)


Գյումրու բարբառով խոսում են հենց բնիկ Գյումրեցիները:

Համաձայն եք, չէ՞, որԳյումրին ու Գյումրեցուն անհնար է պատկերացնել առանց «ի՞նչխ թե», «ծո», «քա, վայ», «հըբը՛» և այլն բառերի:

Ալեքսանդրապոլը, նույն ինքը Գյումրին, իր բարբառով հայտնի է դարձել ֆիլմերի, հումորային հաղորդումների շնորհիվ:

Մեր քաղաքի բարբառին կարելի է ասել “սիրահարվել” են գրեթե բոլորը, ով մի անգամ գոնե լսել է մեզ խոսելուց:

  
                                                 Լուսանկարը` ru.armeniasputnik.am


“Լեննագան”-ի բարբառը հայտնի է դարձել նայեւ իր Մհեր Մկրտչյանով, քանի որ ոչ մի
Գյումրեցի, այդպես չի սիրել Գյումրին, Գյումրվա բարբառը ինչպես Մհեր Մկրտչյանը:

Նրան ճանաչում եք, չէ՞:

Գյումրին ամենակատակասեր ու հումորով քաղաքներից է: Այն հայտնի է իր ֆայտոնով, բայց առավել հայտնի է իր բառբառով, եւ ամեն տեղ Գյումրիի բարբառը մատնում է Գյումրեցուն  ամեն տեղ, նաեւ հումորն ու անկեդոտները:


Հիմնականում շատ հայտնի է դարձել Գյումրվա բարբառը Երեւանում եւ այլ քաղաքներում: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք մեր բարբառի մասին:





Հեղինակ` Ռեն Սարգսյան

Комментарии

Популярные сообщения