Գյումրին եւ իր շունչը
![]() |
Քաղաքը հայտնի էր իր աշուղներով` Ֆահրադ, Հայաթի և ուրիշներ, նաեւ եկեղեցիներով` նշանավոր Սբ Փրկիչը, Սբ Աստվածածինը, Սբ Գևորգը և այլն: Կազմակերպվում էին թատերական ներկայացումներ:
Բայց երբ ասում են Գյումրի, բոլորն առաջին հերթին պատկերացնում են մեր բարբառը: Այն շատ յուրահատուկ է և հարուստ: Մենք շատ, շատ օգտագործում ենք ԿԸ և ԳԸ եղանականիշ մասնիկները. սիրում եմ` սիրեմ գը, խնդրում եմ` խնդրեմ գը:
Օրնակ Հովհաննես Շիրազը, որի տուն թանգարանը գտնվում է Գյումրիում, թեև ապրում էր Երևանում, նույնպես շարունակում էր խոսել մեր բարբառով, անգամ շատ բանաստեղծություններում օգտագործել է այն:
Լուսանկարը` www.haykakan.top/
Ուր էլ գնամ, ինչ շրջապատում էլ լինեմ, մի քանի նախադասություն խոսեմ, բոլորը միանգամից հարցնում են` «Կներեք կարողա՞ դուք Գյումրեցի եք: Շատենք սիրում ձեր բարբառը»:
Լինում է ժամանակ, որ ես էլ եմ ուզում գրական խոսել հարազատներիս, ընկերներիս, բարեկամներիս հետ, սակայն ինչքանել փորձեմ, չեմ կարողանում:
Եվ այսպիսով… Շատ դժվար է խուսափել մեր բարբառից, սակայն ես չեմ էլ խուղափում, այլ հակառակը` միշտ հպարտությամբ եմ խոսում մեր բարբառով:
Քա
Հեղինակ` Ռեն Սարգսյան
Комментарии
Отправить комментарий